Կոլումբիայում ռազմական ուղղաթիռ կործանվել. կա 3 զոհ

11:00   28 Փետրվար 2020    454

Կոլումբիայի կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել:

Կա երեք զոհ, ևս երկու հոգի վնասվածք է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ մահացածների թվում է անձնակազմի հրամանատար, կապիտան Ամայա Դիաս Էնրիկեն: Վնասվածքներ ստացած անձինք տեղափոխվել են հիվանդանոց:

Ուղղաթիռի կործանման պատճառները չեն նշվում: Հետաքննություն է անցկացվում՝ միջադեպի մանրամասները պարզելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները