Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի

11:04   28 Փետրվար 2020    292

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2788-ի, վարակված է 78 824 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 36 000-ը:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ վարակվածներից 7952-ի վիճակը ծանր է: Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 327 նոր դեպք, հիվանդանոցից դուրս է գրվել 3622 մարդ, մահացել է 44-ը, որից 41-ը՝ Հուբեյ նահանգում: Նշվում է նաև, որ ևս 65 200 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են հսկողության տակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները