ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

11:15   28 Փետրվար 2020    284

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ Է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար:

«Մեզ մոտ առայժմ համավարակ չԷ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ: Այժմ եկել Է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար եւ դա անեն այժմ»,- ասել Է Գուտերիշը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջեւ:

Նա խոստովանել Է, որ անհանգստանում Է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:

«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները