Վանում կորոնավիրուսի պատճառով 150 տոկոսով բարձրացրել են շնչադիմակների գները

11:23   28 Փետրվար 2020    286

Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգում կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով շնչադիմակների պահանջարկի հետ մեկտեղ 150 տոկոսով բարձրացրել է նաև դրանց գինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վանում ամենուրեք վաճառվող մեկանգամյա օգտագործման շնչադիմակների արժեքը թուրքական 2 լիրայից (160 դրամ) բարձրացրել է 5 լիրայի (390դրամ), իսկ ֆիլտրով և մեկ շաբաթյա օգտագործման համար նախատեսված շնչադիմակների արժեքը` թուրքական 10 լիրայից (770) դարձել է 20 լիրա (1550):

Նշվում է, որ Վանում շնչադիմակների գների կտրուկ բարձրացումը պայմանավորված է դրանց պահանջարկի և դեղատներում դրանց ոչ բավարար քանակության հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վան  


Վերնագիրի այլ պիտակները