Հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռները կապահովեն Ադրբեջանի ՌՕՈՒ գերիշխանությունը Հայաստանի նկատմամբ

17:15   27 Փետրվար 2020    411

Ադրբեջանը համապատասխան քայլեր է ձեռնարկում իր ՌՕՈՒ-ն 5-րդ սերնդի ինքնաթիռներով համալրելու ուղղությամբ:

Այս մասին Hayatsk.info-ին ասել է ՌՕՈՒ գնդապետ Նամիկ Իսլամզադեն՝ մեկնաբանելով Իտալիայից M-346 տիպի ուսումնավարժական ինքնաթիռների ձեռքբերման լուրը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի Իտալիա կատարած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Գնդապետը նշել է, որ ուսումնավարժական ինքնաթիռներ գնելիս Ադրբեջանը նախապատվությունը տալիս է Պակիստանի և Իտալիայի արտադրանքին:

«Ադրբեջանի ՌՕՈՒ և Պակիստանի PAC KAMRA ընկերության միջև 2017-ի հունիսին ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանը ձեռք բերեց 10 միավոր Super Mushshak MFİ-395 տիպի ինքնաթիռ: Նույն տարվա մայիսին Ադրբեջանը ցուցադրեց իտալական Leonardo Aircraft ընկերության արտադրած նոր սերնդի M-346 ռեակտիվ ինքնաթիռներ», - ասել է Նամիկ Իսլամզադեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները