Հռոմի Պապի մոտ առկա է քթարտադրություն եւ հազ․ նա չեղարկել է հանդիպումները

11:54   28 Փետրվար 2020    727

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը չեղյալ է հայտարարել իր հանդիպումը Հռոմ քաղաքի քահանաների հետ՝ վատառողջության պատճառով։

Նախօրեին պատարագի ժամանակ նրա մոտ նրա մոտ սկսվել էր քթարտադրություն եւ հազ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է News.ru-ն։

Իհարկե, սա կարող է լինել պարզ մրսածություն, սակայն Վատիկանը չի մեկնաբանում Սրբազան Քահանայապետի առողջական վիճակի մասին եւ ոչ մի հարց։ Associated Press-ն էլ նշում է, որ դա անհանգստացնող գուցե թե չթվար նախկինում, սակայն հիմա, երբ կորոնավիրուսի բռնկում կա Իտալիայում, մարդիկ անհանգստացած են։

Հավատացյալները նույնիսկ նկատել են, որ եպիսկոպոսների հետ վերջին հրապարակային հանդիպման ժամանակ վերջիններս որոշակի հեռավորություն են պահպանել նրան ողջունելիս եւ խուսափել են քահանայապետական մատանին համբուրելու արարողությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Պապ  


Վերնագիրի այլ պիտակները