ՆԱՏՕ-ն արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Թուրքիայի պահանջով

12:15   28 Փետրվար 2020    491

ՆԱՏՕ-ն փետրվարի 28-ին Թուրքիայի պահանջով արտահերթ կոնսուլտացիաներ կանցկացնի Իդլիբի շուրջ տեղեկատվության փոխանակման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ, որը տարածել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

«Հյուսիսատլանտյան խորհուրդը Թուրքիայի պահանջով դաշինքի 29 երկրների դեսպանների մակարդակով ուրբաթ օրը կանցկացնի հանդիպում՝ կոնսուլտացիաներ անցկացնելու Սիրիայի իրադրության շուրջ Վաշինգտոնի պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան»,-ասել Է նա:

Չորրորդ հոդվածը նախատեսում Է դաշինքի մասնակից յուրաքանչյուր երկրի իրավունքը ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ կոնսուլտացիաներ անցկացնելու այն դեպքում, եթե նա գտնում Է, որ իր անվտանգությունն սպառնալիքի տակ Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները