Գուտերեշն Իդլիբում կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել

12:36   28 Փետրվար 2020    287

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խիստ անհանգստացած հետևում է Իդլիբում տեղի ունեցող մարտերին ու կողմերին կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը։

«Գլխավոր քարտուղարը խիստ անհանգստացած հետևում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության լարմանը և այն հաղորդագրություններին, որ օդային հարվածի արդյունքում թուրք զինծառայողներ են սպանվել», – ասել է խոսնակը։

Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգիստ է, որ բախումները կարող են խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ դառնալ և կրկին կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները