Անգլիայում կինն ամուսնության տարեդարձի առիթով պարաշյուտով թռիչք է նվիրել ամուսնուն, որն ավարտվել է ողբերգությամբ

13:27   28 Փետրվար 2020    294

Անգլիայի 55-ամյա բնակիչ Քրիստոֆեր Սուելսն ԱՄՆ Արիզոնա նահանգում պարաշյուտով թռչելիս ընկել է՝ կնքելով մահկանացուն: Պարաշյուտով թռիչքը նվեր էր նրա 53-ամյա կնոջ՝ Դեբորայի կողմից՝ իրենց ամուսնության 30-ամյակի կապակցությամբ:

Բրիտանացին թռչել է հրահանգիչի հետ միասին, որն ստացել է միայն ոտքի կոտրվածք, իսկ ահա բրիտանացու կյանքը փրկել չի հաջողվել: ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտարարել է, որ տղամարդը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում և որ պարաշյուտը վնասված չի եղել , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները