Ռուսաստանը ժամանակավորապես արգելել Է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր

12:56   28 Փետրվար 2020    363

ՌԴ-ի կառավարությունը կարգադրել Է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի սահմանով Իրանի քաղաքացիների անցումը՝ ՌԴ-ի քաղաքացիների ավտանգության ապահովման եւ կորոնավիրուսային վարակի տարածումից պաշտպանության նպատակով, համապատասխան փաստաթուղթը հրապարակված Է նախարարների կաբինետի կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«2020 թվականի փետրվարի 28-ի Մոսկվայի ժամանակով 00 ժամ 00 րոպեից Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում Է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների անցումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք են ժամանում ուսումնառության եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաեւ մասնավոր, տուրիստական եւ տարանցման նպատակներով»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները