Մոնղոլիայի նախագահին 14 օրով մեկուսացրել են Չինաստան այցից հետո. «Մոնցամե»

14:15   28 Փետրվար 2020    367

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային 14 օրով մեկուսացրել են Չինաստան մեկօրյա այցից հետո, որը կատարվել է կորոնավիրուսի բռնկման ֆոնին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է «Մոնցամե» գործակալությունը:

Խալթմաագիյն Բաթուլգան մեկօրյա այցով Չինաստանում է գտնվել փետրվարի 27-ին: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո նա երկրի ղեկավարին հանձնել է հավաստագիր, որը վկայում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող Չինաստանին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին:

Մոնղոլիա ժամանելուց անմիջապես հետո նախագահ Խալթմաագիյն Բաթուլգային եւ նրան ուղեկցող պատվիրակներին, որպես նախազգուշական միջոցառում, 14 օրով մեկուսացրել են»,-նշում է «Մոնցամե»-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոնղոլիա  


Վերնագիրի այլ պիտակները