Սանկտ Պետերբուրգի բնակարաններից մեկում ինքնաշեն ռումբ է պայթել

14:43   28 Փետրվար 2020    341

Ենթադրաբար, ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի բնակարաններից մեկում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությունից:

«Փետրվարի 28-ին, Կալինինսկի շրջան, Զամշինի 15: Մեկ անձի զննություն է իրականացվում, ավերածություններ չկան»,- հայտնում է РИА Новости գործակալությունը:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի երրորդ հարկում՝ երկու սենյականոց բնակարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սանկտ-Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները