ԱՄՆ-ում պատմել են, թե ինչ մակերեսների վրա Է ավելի երկար պահպանվում կորոնավիրուսը

15:15   28 Փետրվար 2020    454

ԱՄՆ-ի սանիտարական իշխանությունները տարբեր տիպի մակերեսներ են վերլուծել կորոնավիրուսի պահպանվելու տեսակետից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդին:

«Պղնձի եւ պողպատի վրա (վիրուսը – խմբ.) պահպանվում Է տիպական ձեւով շուրջ երկու ժամ: Այլ առարկաների՝ թղթի կամ պլաստիկի մակերեսներին՝ ավելի երկար, եւ մենք դա հետազոտում ենք»,- հայտարարել Է Ռեդֆիլդը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում կայացած ունկնդրումների ընթացքում:

Նաեւ, կենտրոնի տնօրենի խոսքով, կենտրոն, որը դաշնային գործակալություն Է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության կառուցվածքում, հենց վարակված մակերեսները, այլ ոչ թե օդակաթիլային ճանապարով վարակի փոխանցումը կարող Էին կորոնավիորուսի բռնկման պատճառը դառնալ Diamond Princess ճամփորդանավում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները