Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իդլիբը

15:25   28 Փետրվար 2020    324

Ուրբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Այսօր Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Պուտինի եւ Էրդողանի միջեւ: Զրույցը մանրամասն էր, այն նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի դեէսկալացիոն գոտու հետ կապված նախնական պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասել է նա:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաեւ մոտ ապագայում այս կամ այն մակարդակի վրա Իդլիբի հարցով կապի մեջ լինելու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները