Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

15:45   28 Փետրվար 2020    313

Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 28-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել Է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել Է Իտալիայի տարածքում: «Նրա առողջական վիճակը բավարար Է, եւ բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում»,-ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները