Diamond Princess ճամփորդանավում անձնակազմի գրեթե 500 անդամ է մնում

22:35   28 Փետրվար 2020    346

Diamond Princess ճամփորդանավի անձնակազմի շուրջ 500 անդամ, որը կորոնավիրուսի պատճառով արդեն երեք շաբաթ կարանտինի մեջ Է Յոկոհամայի նավահանգստում, մնում Է նավի վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Princess Cruises կրուիզային ընկերությունը փետրվարի 28-ին հայտնել Է իր կայքում:

Նրա տեղեկությունների համաձայն, խոսքը հիմնականում օտարերկրյա այն քաղաքացիների մասին Է, որոնք սպասում են առաջիկայում չարտերային չվերթերի ժամանմանը իրենց երկրներ տարհանվելու համար: Մնացածներին կտեղավորեն Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Սայտամա պրեֆեկտուրայի քոլեջներից մեկի շենքում բժշկական հետագա զննումների համար:

Այդ նպատակով Princess Cruises-ը վարձել Է շուրջ 60 մասնագետների, որոնք հավատագրում են անցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Diamond Princess ճամփորդանավից մոտավորապես հազար առողջ ուղեւորների տարհանման գործողությունն սկսվել Է փետրվարի 19-ին: Ճապոնիայից առանձին կարգով չարտերային չվերթների օգնությամբ իրենց բնակիչներին տարել են Ավստրալիան, Հոնկոնգը, Իսրայելը, Կանադան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան. այսպիսով, դուրս Է բերվել մոտավորապես 800 մարդ: Այնուհետեւ ափ են իջել այն ուղեւորները, որոնք շփվել են վարակվածների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Diamond-Princess  


Վերնագիրի այլ պիտակները