Լավրովը ցավակցել է Անկարային

16:35   28 Փետրվար 2020    394

Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ:

Այդ մասին, ինչպես հաղորդել է Hayatsk.info-ն, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում եւ, կրկնում եմ մեկ անգամ եւս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինվորականների անվտանգությունը, որոնք Իդլիբի գոտում ապահովում են ապաէսկալացիայի ռեժիմը, ապահովված լինի: Եվ մեր զինվորականները պատրաստ են շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները