Ժնեւի միջազգային ավտոսալոնը չեղարկել են նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ

16:44   28 Փետրվար 2020    343

Միջազգային ավտոսալոնը, որը Ժնեւում պետք է անցկացվեր մարտի 5-ից մինչեւ 15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին փետրվարի 28-ին հաղորդվում է ավտոսալոնի կայքում:

«Ժնեւի 90-րդ միջազգային ավտոսալոնը, որը պետք է անցկացվեր 2020 թվականի մարտի 5-ից մինչեւ 15-ը, վերջնականապես չեղարկվել է: Դա Դաշնային խորհրդի փետրվարի 28-ի որոշումն է»,-ասված է կայքում:

Փետրվարի 28-ին ավելի վաղ Շվեյցարիայի կառավարությունն արգելք է սահմանել ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումների անցկացման վրա:

Նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվաքանակը Շվեյցարիայում հասել է 15-ի, նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկրի հանրային առողջության դաշնային դեպարտամենտի կայքում:

«Նոր կորոնավիրուսով վարակման 15 դեպք է հաստատված Շվեյցարիայում: Նշված դեպքերը գրանցվել են Տիչինոյի, Ժնեւի, Արգաուի, Ցյուրիխի, Բազելի եւ Վոյի կանտոններում»,-ասվում է հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, բոլոր հիվանդացածները մեկուսացված են, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում: Իշխանությունները նաեւ ի հայտ են բերում բոլոր այն մարդկանց, որոնք նրանց հետ շփվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժնեւ  


Վերնագիրի այլ պիտակները