Նյու Դելիում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի

17:35   28 Փետրվար 2020    343

Նյու Դելիում քաղաքացիության մասին նոր օրենքի հակառակորդների եւ կողմնակիցների ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 42-ի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են Գուրու Թեգ Բահադուրի հիվանդանոցի բժիշկները:

Նոր օրենքի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ բախումները Նյու Դելիի մի քանի շրջաններում սկսվել են փետրվարի 24-ին: Մաջիփուր, Ջաֆրաբադ, Չանդ Բագհ եւ Կարալ Նագար շրջաններում տեղի ունեցած ընդհարումներից հետո Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել այնտեղ, իսկ Դելիի գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը կոչ Է արել կառավարությանը՝ բանակային ուժեր մտցնել այդ շրջաններ:

Բժիշկների տվյալներով՝ ընդհարումների հետեւանքով վիրավորել Է մոտավորապես 300 մարդ: Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել Է գործել, նախատեսում Է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում: Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին:

Օրենքը հարուցել Է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում Է Սահմանադրությունը, որը հավասարություն Է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Դելի  


Վերնագիրի այլ պիտակները