Թուրք նախարարը տեղեկացրել է, որ թուրքական բանակը ոչնչացրել է սիրիացի 329 զինծառայողի

18:03   28 Փետրվար 2020    347

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մանրամասներ է ներկայացրել վերջին ժամերին սիրիական Իդլիբում թուրքական բանակի գործողությունների վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Այսպիսով` Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իդլիբում երեկ սիրիական բանակի հարձակումից հետո թուրքական բանակի կողմից կրակ է բացվել Սիրիայի կառավարական ուժերի ավելի քան 200 դիրքերի ուղղությամբ, իսկ 329 սիրիացի զինծառայող չեզոքացվել է օդային և ցամաքային ուժերի միջոցով:

Աքարի խոսքով` թուրքերը ոչնչացրել են 5 ուղղաթիռ, 10 զրահամեքենա, 23 հրանոթ, զինամթերքով լի 5 մեքենա, 3 զինամթերքի պահեստ, 2 պարենային պահեստ և շտաբի մեկ շենք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հուլուսի-Աքար  


Վերնագիրի այլ պիտակները