Անգլիական ակումբում արգելել են ձեռքսեղմումները

20:18   28 Փետրվար 2020    693

«Նյուքասլի» խաղացողներն ու անձնակազմն այլևս ձեռքսեղմումով միմյանց չեն ողջունի՝ կորոնավիրուսի համաճարակ տարածելու վախի պատճառով:

«Մենք ավանդույթ ունենք, և բոլորը ձեռքսեղմումով են միմյանց ողջունում հանդիպելուն պես: Բժշկի խորհրդով մենք դադարեցրինք դա անել: Մենք ունենք գերազանց բժիշկ: Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, հետևում ենք հեռուստացույցին, որպեսզի հասկանանք, թե ուր է գնում վիրուսը, և հուսով ենք, որ ավելի վատ չի լինի», – ասել է գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները