Իտալիայում խոշոր գործողություն Է իրականացվել սիցիլիական մաֆիայի դեմ

17:44   28 Փետրվար 2020    359

Իտալացի իրավապահները 59 մարդ են ձերբակալել մաֆիայի գործունեությանը մասնակցելու մեղադրանքով, ինչպես հայտնել են կարաբինավորների կորպուսի ներկայացուցիչները, գործողությունն ուղղված Էր այն խմբավորման դեմ, որը գործել Է Սիցիլիայի Մեսինայի նահանգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիայի գործունեությանը մասնակցության, թմրանյութերի մաքսանենգության, բռնաշորթության, ապօրինի զենք կրելու եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:

Կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները լայնընդգրկուն գործողությունն իրականացրել են փետրվարի 28-ի առավոտյան Մեսինայի շրջանում եւ Իտալիայի այլ տարածաշրջաններում:

«Դինաստիա» անվանումը կրող գործողությունն իրականացվել Է Մեսինայի Մաֆիայի դեմ պայքարի վարչության Բարչելոնա Պոցցո դի Գոտտո քաղաքից մաֆիական «գերդաստանի»՝ այն կլանի հետաքննության արդյունքում, որը պատմականորեն կապված Է Պալերմոյի «կոզա նոստրայի» հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես գործողության առնչությամբ նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կլանը ղեկավարում Էին այդ տարածաշրջանի մաֆիայի պատմական պարագլուխներից ոմանց երեխաները: Այս պահին «հայրերը» պատիժ են կրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները