ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում. Պոմպեո

21:21   28 Փետրվար 2020    371

ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այդ մասին Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք օգնություն ենք առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը», - ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ ներկայում գործում է Շվեյցարիայի իշխանությունների հետ համատեղ ստեղծված մարդասիրական խումբը, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։

Պետքարտուղարը հավելել է, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք՝ մտահոգություն հայտնելով, որ Թեհրանը չի հայտնում հիվանդության տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները