Կորոնավիրուսից մահացել է առաջին ֆուտբոլիստը

21:43   28 Փետրվար 2020    361

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է առաջին ֆուտբոլիստը:

Աղբյուրի հաղորդմամբ, իրանցի 23-ամյա Իլհամ Շեյխին 10 օր պայքարել է հիվանդության դեմ, սակայն ապարդյուն: Աղջիկը զբաղվում էր մինի ֆուտբոլով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ վիրուսը հայտնաբերվեց Չինաստանում, որին արդեն զոհ է գնացել 2500 մարդ, իսկ բուժվածների թիվը հասնում է 30 հազարի: Երեկ նաև պարզ դարձավ, որ Իտալիայում մեկ այլ ֆուտբոլիստի մոտ նույնպես հայտնաբերվել է վարակը, բայց նա արդեն բուժվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները