Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

22:06   28 Փետրվար 2020    356

Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է երկրի Մեջլիսի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին։

«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,-հայտնել է Աբասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլին։

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները