Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված հիվանդները վարակիչ չեն

22:13   28 Փետրվար 2020    363

Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում:

Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»:

Փետրվարի 27-ին China Daily թերթը հայտնել էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս է հայտնաբերվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները