Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը 8000 տոկոսով աճել է կորոնավիրուսի ֆոնին

22:42   28 Փետրվար 2020    360

Իսպանիայի դեղատներում բժշկական դիմակների պահանջարկն 8 հազար տոկոսով մեծացել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման պատճառով երկյուղների ֆոնին: Այդ մասին հայտնել է Դեղագործական բաշխորդների ֆեդերացիայի նախագահ Էլադիո Գոնսալես Մինիորը։

«Այժմ դեղատներում օրական պահանջում են 80 հազար միավոր»,- մեջբերում է անում նրա խոսքից «La Vanguardia» թերթը: Նման իրավիճակ է նաեւ ձեռքերի ախտահանող միջոցների հարցում, որոնք նույնպես ավելի ու ավելի հազվադեպ կարելի է գտնել դեղատներում: «Մեկ ամսում ձեռքերի այնքան գել են պահանջել, որքան սովորաբար պահանջում են մեկ տարվա ընթացքում»,- հավելել է Գոնսալես Մինիորը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Իսպանիայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ անհրաժեշտուկթյուն չկա, որ պիրենեյան թագավորության առողջ հպատակները բժշկական դիմակներ կրեն: Գերատեսչությունում ճշտել են, որ այդ աժիոտաժը կարող հանգեցնել այն բանին, որ նրանք, ովքեր իրոք դիմակների կարիք ունեն, օրինակ, հիվանդացած մարդիկ կամ բժիշկները, կարող են զրկվել դրանք ձեռք բերելու հնարավորությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները