Տղամարդը լուծիչ է լցրել սիրուհու վրա եւ այրել կոտրված հեռախոսի պատճառով

10:15   29 Փետրվար 2020    270

Պերմի երկրամասի բնակիչը լուծիչ է լցրել սիրուհու վրա եւ այրել պատահաբար կոտրված հեռախոսի պատճառով:

Նրան մեկ տարվա եւ 4 ամսվա ազատազրկման են դատապարտել խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է Lenta-ն:

39-ամյա տղամարդն իր սիրուհու հետ սպիրտային խմիչքներ է խմել ծանոթների տանը: Կինը պատահաբար կոտրել է հեռախոսը, ինչից հետո զույգը վիճել է: Արդյունքում տղամարդը սիրուհու գլխին, մեջքին եւ ձեռքին լուծիչ է լցրել, ապա այրել կրակայրիչով:

Կինը տարբեր աստիճանի ծանրության այրվածնքներ է ստացել: Տղամարդուն մեղավոր են ճանաչել ՌԴ ՔՕ 112-րդ հոդվածով («առողջությանը միտումնավոր վնաս հասցնել»):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները