Ֆրանսիայում ռազմաօդային ուժերին պատկանող բազան փակվել է

09:25   29 Փետրվար 2020    312

Ֆրանսիայի Քրեյ կոմմունայում տեղակայված երկրի ռազմաօդային ուժերին պատկանող բազան փակվել է: Այժմ այնտեղ կարանտին է հայտարարված, գրում է RT-ն:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել բազայում մի քանի մարդկանց մոտ նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղեկությունը թվիթերյան իր էջում տարածել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին: Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 38-ից հասել է 57-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վարակվածների թիվը 18-ից կտրուկ հասել է 38-ի: Գրանցվել էր նաև մահվան 2 դեպք: Վիրուսի հետևանքով մահացածներից մեկը չինացի զբոսաշրջիկ էր, մյուսը՝ ֆրանսիացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները