Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ մեծացել է

10:04   29 Փետրվար 2020    250

Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 38-ից հասել է 57-ի:

Այս մասին հաղորդում է France Info պորտալը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանին: «Համաճարակի նոր էտապն անցել է… Վարակը շարժվում է մեր տարածքում, և մենք պետք է դանդաղեցնենք դրա տարածումը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա:

Խոսելով նախազգուշական միջոցառումների մասին՝ նախարարը խորհուրդ է տվել «խուսափել ձեռքսեղմումներից» և «զգույշ լինել փխրուն առողջություն ունեցող մարդկանց հետ»: Նա նաև կոչ է արել հաճախակի լվանալ ձեռքերը, փռշտալիս փակել բերանը և օգտագործել մեկանգամյա օգտագործման թաշկինակներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում վարակվածների թիվը 18-ից կտրուկ հասել է 38-ի: Գրանցվել էր նաև մահվան 2 դեպք: Վիրուսի հետևանքով մահացածներից մեկը չինացի զբոսաշրջիկ էր, մյուսը՝ ֆրանսիացի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները