Հրդեհ է բռնկվել Փարիզի կենտրոնում

10:51   29 Փետրվար 2020    270

Փարիզի կենտրոնում հրդեհվել է Գար-դե-Լիոն երկաթուղային կայարանի տարածքում գտնվող շենքը, հաղորդում է մայրաքաղաքի պրեֆեկտուրան Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լիոնի կայարանի մոտ հրդեհ է բռնկվել: Իրականացվում է տարհանում»,- ասվում է հաղորդագրությունում: Իրավապահ մարմինները խորհուրդ են տվել խուսափել այդ հատվածից և չխանգարել փրկարարների աշխատանքներին:

Ավելի վաղ Փարիզի պրեֆեկտուրան հայտնել էր Բերսի փողոցում, որտեղ գտնվում է Լիոնի կայարանը, տեղի ունեցած անկարգությունների մասին:

Ըստ Le Parisien պարբերականի, հրդեհը բռնկվել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից ժամանած Ֆալի Իպուպայի ելույթի դեմ բողոքի ցույցի ժամանակ: Համերգը նախատեսված էր փետրվարի 28-ին, Բերսիում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները