Վրաստանում արգելել են բժշկական դիմակներ ուղարկել արտասահման

11:15   29 Փետրվար 2020    245

Վրաստանում արգելել են բժշկական դիմակներով ծանրոցներ ուղարկել արտասահման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է Վրաստանի փոստի հայտարարության մեջ:

«Վրաստանում բժշկական դիմակների սուր պակաս կա: Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի հայտնաբերումից հետո դիմակները դարձել են ամենապահանջված ապրանքը դեղատներում: Դեղագործական ընկերություններում հայտարարել են, որ իրենց պահեստները դատարկ են, իսկ այդ ապրանքը ոչ մի տեղից հնարավոր չէ բերել. Վրաստանին դիմակների հիմնական մատակարարը Չինաստանն Է:

«Արգելվում է Վրաստանի սահմաններից դուրս ցանկացած քանակությամբ բժշկական դիմակներ ուղարկելը… Խնդրում ենք հաշվի առնել, որ դիմակներ ուղարկելու դեպքում ծանրոցը հնարավոր է՝ կառգրավվի կամ ետ կվերադարձվի: Այսպիսով, ուղարկողին չի փոխհատուցվի փոստային ծանրոցի ուղարկման համար վճարված գումարը»,- ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները