Իտալական «Պիանեզե» ակումբի մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

11:39   29 Փետրվար 2020    260

Իտալական C սերիայի «Պիանեզե» ակումբի երեք խաղացող և մեկ աշխատակից վարակվել են կորոնավիրուսով:

Ֆուտբոլիստներից մեկը հոսպիտալացվել է, մյուս երկուսը տանը կարանտինում են: Ակումբի աշխատակիցը ևս տեղափոխվել է հիվանդանոց, բայց այժմ նրա վիճակը կայուն է: Ներկայում բոլոր խաղացողները, աշխատակիցները և ղեկավարները գտնվում են կարանտինում:

Հիշեցնենք, որ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման արդեն շուրջ 800 դեպք, գրանցվել է 21 մահ: Ա սերիայի 26-րդ տուրի 5 հանդիպումներն անցկացվելու են դատարկ մարզադաշտերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները