Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իդլիբում տիրող իրավիճակը

12:40   29 Փետրվար 2020    457

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է սիրիական բանակն Իդլիբի էսկալացիոն գոտուց դուրս մղելու Անկարայի վճռականությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են հիմնականում Իդլիբում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկու նախագահներն էլ պայմանավորվել են, որ պետք է հնարավորինս արագ ձեռնարկվեն լրացուցիչ քայլեր՝ Իդլիբի շրջանում մարդասիրական դրաման կանխելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները