ԱՄՆ ռազմական մի շարք նավերում կարանտին է հայտարարվել, պատճառը կորոնավիրուսն է

12:55   29 Փետրվար 2020    201

ԱՄՆ ռազմածովային նավատորմի նավերը մտցվել են կարանտինի տակ, մտավախություն ունենալով, որ դրանց անձնակազմերում հնարավոր է հայտնաբերվի կորոնավիրուս, քանի որ նավերը Խաղաղ օվկիանոսում նավարկման ժամանակ կայանել են մի քանի անգամներ տարբեր նավահանգիստներում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը։

Ըստ ընդունված որոշման, այն նավերը, որոնք Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում նավարկել են եւ կայանել տարբեր երկրներում, տասնչորս օր կմնան կարանտինի տակ, որի ընթացքում այդ նավերի վրա գտնվող մարդիկ կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր կանցնեն։ CNN-ը նաեւ նշում է, որ այդ նավերի վրա նավաստիների կամ աշխատակիցների շրջանում դեռեւս վարակի դեպքեր չեն գրանցվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները