ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վնասում է Իրանի ժողովրդին

13:42   29 Փետրվար 2020    412

Ռուսաստանի մի բարձրաստիճան դիվանագետ, քննադատելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումն ասել է, որ այս քաղաքականությունը որևէ դրական արդյունք չի տվել և միայն վնասել է ժողովրդին:

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է.«Որո՞նք են ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության արդյունքները: Իրանի ժողովրդի խոցելի խավին ճնշելը, Պարսից ծոցի լարվածությունը և նավագնացության խնդիրները, Իրանի միջուկային ծրագրի կասեցումը և չտարածման ռեժիմի թուլացումը»:

Ուլյանովը ԱՄՆ-ի պաշտոնյաներից հարցրել է, թե ՀԳՀԾ-ի քաղաքական կարևոր ձեռքբերումների ոչնչացումը, օտարերկրյա ընկերությունների տնտեսական վնասները և այլ խնդիրնե՞րն են արդյոք նրանց դրական և հուսալի քաղաքականության արդյունքները:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը նույնպես վերջերս ընդգծել է, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները