Կանադայում կորոնավիրուս են հայտնաբերել Եգիպտոսից ժամանած տղամարդու մոտ

14:26   29 Փետրվար 2020    279

Կանադայի Օնտարիո նահանգում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք:

Տարեց տղամարդը նոր էր ժամանել Եգիպտոսից, ասվում է տեղական Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալով՝ Եգիպտոսում նախկինում հայտնաբերվել էր նոր տեսակի կորոնավիրուսի միայն մեկ դեպք:

Օնտարիոյի առողջապահության նախարարությունը նշում է, որ նահանգում գրանցվել է COVID-19 վարակի միայն ութ դեպք: Առաջին երեք վարակվածների թեստերը երկու անգամ ցույց են տվել բացասական արդյունք, նրանք վերականգնվել են կորոնավիրուսից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները