Հայտնի են «Սեզար» կինոմրցանակի դափնեկիրները

16:10   29 Փետրվար 2020    279

Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակաբաշխության վարկածով 2019 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Լաջ Լիի «Թշվառները»։

Մրցանակների հանձնման 45-րդ արարողությունը կայացել է Փարիզի Pleyel համերգասրահում։ Ֆիլմը պատմում է ոմն Ստեֆանի մասին, ով ծառայության է անցնում ոստիկանության հանցավորության դեմ պայքարի բաժանմունքում։ Ֆիլմի ընթացքում լարված հարաբերություններ են առաջանում ֆրանսիական երկու բանդաների միջև, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ռեժիսորական լավագույն աշխատանք» անվանակարգում մրցանակ է շնորհվել Ռոման Պոլանսկիին՝ «Սպան և լրտեսը» ֆիլմի համար։ Պոլանսկին և իր թիմը ներկա չէին արարողությանը՝ ֆեմինիստուհիների սպառնալիքների պատճառով։ Ռեժիսորին մեղադրում են 44 տարի առաջ ֆրանսիացի դերասանուհու բռնաբարության մեջ։

Տղամարդու լավագույն դերի համար մրցանակ է ստացել Ռոշդի Զեմը, ով խաղացել է «Աստված իմ» ֆիլմում, կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ է շնորհվել Անաիս Դեմուստիեին՝ «Ալիսան և քաղաքապետը» ֆիլմում դերակատարման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները