ԱՀԿ-ն Չինաստանի սահմաններից դուրս 1 օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1000 դեպք

16:43   29 Փետրվար 2020    243

Վերջին 1 օրում Առողջապահության համաշխարային կազմակերպությունը Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 1027 նոր դեպք։

Այսպիսով՝ 51 երկրում ներկայում ընդհանուր առմամբ կա 4691 վարակակիր։ Զոհերի թիվը հասել է 67-ի, փոխանցում է «РИА Новости»-ն։

Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 2931-ի, 16 մարդ մահացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իտալիայում զոհերի թիվը հասել է 31-ի, վարակվածների թիվը երկրում 821 է, 46 հիվանդ ապաքինվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները