Պետք է կանխել խուճապը բնակչության շրջանում. Լուկաշենկոն խոսել է կորոնավիրուսի մասին

14:34   29 Փետրվար 2020    291

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ պետք չէ խուճապ թույլ տրվի երկրի բնակչության շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կարևոր է կանխել բնակչության շրջանում խուճապը»,-ասել է Լուկաշենկոն՝ նշելով աշխարհի տարբեր երկրներում նոր վիրուսի տարածված լինելու փաստը:

Նա ընդգծել է, որ բժիշկների սխալ պահվածքը կարող է խուճապ առաջացնել․ «Հենց սկսեք բղավել, աղմուկ բարձրացնել՝ դեղատներում դիմակները կվերանան կամ գները կբարձրանան 100 անգամ: Մենք, իհարկե, դա թույլ չենք տա: Պետք է հանգիստ աշխատել, միևնույն ժամանակ ուշադիր՝ մարդկանց բացատրելով»,-ասել է նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները