Էրդողանը Մոսկվա է գնում Պուտինի հետ բանակցելու

14:55   29 Փետրվար 2020    266

Կրեմլը աշխատում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ուղղությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։ Նախնական տեղեկությունների համաձայն, երկու նախագահների հանդիպումն ու բանակցությունները կարող են տեղի ունենալ մարտի 5-6-ին։

Նշենք, որ Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմը, այն բանից հետո, երբ Իդլիբի սրացումից հետո երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները