Lockheed Martin-ը ցույց է տվել՝ ինչպես է «ոչնչացնում» ռուսական «Տոպոլ-Մ» և С-400 համակարգերը. VIDEO

12:13   19 Մարտ 2020    305

Աշխարհի խոշորագույն ռազմաարդյունաբերական կորպորացիան` Lockheed Martin-ը, YouTube-ում տեսանյութ է հրապարակել` նվիրված ընկերությունում առավել ժամանակակից և գաղտնի գործունեությամբ զբաղվող Skunk Works ստորաբաժանման աշխատանքներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է lenta.ru կայքը:

Տեսանյութում պատկերված է «Տոպոլ-Մ» ռազմավարական նշանակության հրթիռային համակարգի և C-400 զենիթահրթիռային համակարգի ոչնչացումը:

Նշվում է, որ թիրախների ոչնչացումը կատարվում է թևավոր հրթիռով, որը ղեկավարվում է կործանիչների, անօդաչուների և հեռու տարածության վրա տեղորոշող ինքնաթիռների կողմից:



Hayatsk.info

Հեշթեգներ: LockheedMartin  


Վերնագիրի այլ պիտակները