ՌԴ-ն ու Ս.Արաբիան ոչ մի պատերազմ չեն մղում նավթի գների պատճառով. Կրեմլ

18:48   20 Մարտ 2020    551

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան ոչ մի պատերազմ չեն մղում նավթի գների շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, նա վստահ է, որ այլ պետություններ չպետք է խառնվեն երկու երկրների միջեւ գործընկերական հարաբերություններին:

«Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ գնային ոչ մի պատերազմ չկա, սակայն շատ երկրների համար շատ անբարենպաստ գնային միջավայր է ստեղծվել»,- ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնությունն ու Սաուդյան Արաբիան «լավ, գործընկերային հարաբերությունների մեջ են»: «Մենք չենք կարծում, որ որեւէ մեկը պետք է խառնվի այդ հարաբերություններին»,- նշել է Պեսկովը:

Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պետք եղած ժամանակ կմիանա Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ նավթի հարցում տարաձայնությունների շուրջ քննարկումներին:

Պեսկովը նշել է, որ Կրեմլում ուշադրություն են դարձրել Թրամփի այս հայտարարությանը: «Մենք հասկանում ենք, որ իսկապես շատ ընկերություններ այժմ տուժում են նավթի ցածր գների պատճառով, մենք գիտենք, որ ԱՄՆ-ի հսկայական նավթային հատվածն այժմ ողբալի վիճակում է այդ գների պատճառով»,- ասել է Կրեմլի խոսնակը` հավելելով, որ նկատի ունի նրանց, ով թերթաքարի նավթ է արդյունահանում: «Այնտեղ լուրջ ճգնաժամ է, մենք նույնպես դա հասկանում ենք»,- արձանագրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները