WhatsApp-ում պաշտոնական չաթբոտ է գործարկվել ԱՀԿ-ի կողմից

22:35   03 Ապրիլ 2020    706

WhatsApp հավելվածում գործարկվել է պաշտոնական չաթբոտ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից պատասխանելու է հետևորդների հարցերին։

Այն նաև ամենօրյա թարմ տեղեկություններ է տրամադրելու վարակի տարածման վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

WHO Health Alert ալիքի լրահոսում լինելու են նաև տարածվող բամբասանանքերի հերքումները, ինչպես նաև օգտակար խորհուրդներ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ։

Ալիքը առայժմ գործում է անգլերեն, սակայն շուտով գործարկվելու են նաև ռուսերենով, չինարենով, արաբերենով, իսպաներենով և ֆրանսերենով տարբերակները։ Ալիքին միանալու համար անհրաժեշտ է ԱՀԿ-ին պատկանող +41-79-893-1892 համարին ուղարկել «Hi» հրահանգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները