Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան

12:23   23 Մարտ 2020    588

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով՝ այցի ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը հանդիպումներ կունենա Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի և նրա քաղաքական հակառակորդ Աբդուլլահ Աբդուլլահի հետ, որը իրեն պետության ղեկավար է հռչակել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները և «Թալիբան» աֆղանական ահաբեկչական շարժումը խաղաղության պայմանագիր են ստորագրել: Ամերիկյան կողմը խոստացել է, որ իր և դաշնակից ուժերի զորքերը կհեռանան Աֆղանստանից 14 ամսվա ընթացքում՝ թալիբների կողմից համապատասխան պայմանավորվածությունները չխախտելու դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները