Իտալիայում մեկ օրում 651մարդ է մահացել կորոնավիրուսից

14:09   23 Մարտ 2020    432

Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 651 մարդ է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

Վերջինիս խոսքով՝ այսօր գրանցված ցուցանիշը ցածր է երեկվա տվյալներից, երբ շուրջ 800 մահ էր գրանցվել: Համաճարակի բռնկումից ի վեր երկրում 5476 մարդ է մահացել կորոնավիրուսից:

«Մենք այսօր 651 մահ ենք արձանագրել: Իսկ ապաքինվածների թիվը կազմում է 952, ընդհանուր առմամբ՝ 7024»,- ասել է Բորելին: Երկրում վարակվածների թիվը ներկա պահին հասել է 59 138-ի, որը մոտ 4000-ով ավելի է նախորդ օրվա համեմատ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները