Ռոնալդուն կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել

14:45   23 Մարտ 2020    435

Թուրինյան «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղումա նելով A Bola իտալական պարբերականին, հետազոտության արդյունքները բացասական են եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչպես օրինակ՝ Դանիելե Ռուգանիի, Բլեզ Մատյուիդիի և Պաուլո Դիբալայի:

Հիշեցնենք, որ նախօրեին Իտալիայում կորոնավիրուսից մահացության թիվը մեկ օրում կազմել է 793: Վերջին տվյալներով՝ Իտալիայում մահացել է 4825 մարդ, վարակակիր է ավելի քան 53 000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները