ԱՄՆ-ի եւ Ս. Արաբիայի միջեւ նավթային դաշինքի ձեւավորումը «բազմաթիվ գաղափարներից մեկն է»

09:22   24 Մարտ 2020    450

ԱՄՆ-ի եւ ՕՊԵԿ-ի գլխավոր արտադրող Սաուդյան Արաբիայի միջեւ նավթային դաշինքի ձեւավորումը «բազմաթիվ գաղափարներից մեկն է, սակայն առայժմ պարզ չէ՝ կդառնա՞ արդյոք դա պաշտոնական առաջարկ, Bloomberg TV-ին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրույեն։

Ավելի վաղ Wall Street Journal թերթը հայտնել էր, որ էներգետիկայի նախարարության պաշտոնյաները փորձում են համոզել Թրամփի վարչակազմին, որպեսզի նա ստիպի Սաուդյան Արաբիային դուրս գալ ՕՊԵԿ-ից եւ ԱՄՆ-ի հետ աշխատի գների կայունացման վրա։

Նավթի գները ավելի քան կրկնակի ընկել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, քանի որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը գնային պատերազմ են սկսել, իսկ կորոնավիրուսի համավարակը նվազեցրել է պահանջարկը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը երկուշաբթի օրը Reuters-ին հայտնել է, որ այդ պաշտոնյաները ներգրավված չեն եղել էներգետիկ շուկաների կայունացման մասին նախարարության եւ Սպիտակ տան միջեւ բանակցություններում։

Թրամփի վարչակազմը շուտով էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ կուղարկի Սաուդյան Արաբիա։ Լինելով աշխարհում նավթի խոշորագույն արտահանող՝ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ ղեկավարել է նավթի գների կայունացման ՕՊԵԿ-ի ջանքերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՕՊԵԿ  


Վերնագիրի այլ պիտակները