ԱՄՆ-ն չի դիտարկում երկիր մուտքի համար նոր սահմանափակումների հնարավորությունը. Թրամփ

11:44   24 Մարտ 2020    253

Վաշինգտոնը չի դիտարկում կորոնավիրուսի պատճառով Միացյալ Նահանգներ մուտք գործելու նոր սահմանափակումների հնարավորությունը, ինչպես նաեւ չի նախատեսում արգելք սահմանել երկրի ներսում տեղաշարժման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ոչ, իրականում, ոչ: Կարծում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ: Բայց, իրականում, ոչ, [մենք չենք դիտարկում]»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին` ուսումնասիրվում է արդյոք երկիր մուտքի նոր արգելքի սահմանման հնարավորությունը, մասնավորապես` Լատինական Ամերիկայում եւ Մերձավոր Արևելքում, ինչպես նաեւ Ասիայի որոշ հատվածներում վարակների թվի ավելացման հետ կապված:

«Ժամանակին մտածում էին, որ մեզ մոտ արգելքներ [տեղաշարժման համար] կսահմանվեն ԱՄՆ-ի ներսում, բայց մենք դա չարեցինք, դա տեղի չի ունենա: Հուսով եմ, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի»,- հավելել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության (IMB) բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն ամեն օր ուսումնասիրում են աշխարհում վարակված կորոնավիրուսի քանակի վերաբերյալ տվյալները, այնպես որ ցանկացած երկրում իրավիճակի վատթարացման դեպքում այնտեղից մուտքը Միացյալ նահանգներ կարգելվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին սահմանափակել էր մուտքը երկիր նրանց համար, ովքեր վերջերս այցելել էին Շենգենյան գոտու երկրներ: Ավելի ուշ նա այս միջոցառումները տարածել էր նաեւ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի վրա: Ավելի վաղ նմանատիպ միջոցառումներ էին սահմանվել նաեւ Չինաստանի եւ Իրանի նկատմամբ: Դրանք, սակայն, տարածվում են միայն օտարերկրացիների վրա. այս երկրներից վերադարձող ԱՄՆ քաղաքացիները կարող են մուտք գործել Միացյալ Նահանգներ, սակայն պետք է բժշկական զննում անցնեն: Մարտի 20-ին Թրամփը նաեւ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես սահմանափակումներ են մտցնում Մեքսիկայի հետ իր հարավային սահմանը եւ Կանադայի հետ հյուսիսային սահմանը հատելու համար: Ըստ պետության ղեկավարի` ժամանակավոր արգելք է սահմանվում այն «բոլոր ուղեւորությունների համար, որոնք անհրաժեշտություն չեն հանդիսանում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները