ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը

11:56   24 Մարտ 2020    271

ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կոչ է արել հետաձգել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը:

ԱՕԿ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ խաղերի հետաձգումը կլինի առավել ճիշտ որոշում, քանի որ այդ ժամանակ խաղերը կանցկացվեն բոլոր մարզիկների համար հավասար նախապատրաստական փուլից հետո:

Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո` Օլիմպիական խաղերին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները